Բաժին. Այլ Լուրեր

Վախճանվել է Միլանի և Իտալիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Չեզարե Մալդինին

84 տարեկան հասակում վախճանվել է աշխարհահռչակ իտալացի ֆուտբոլիստ և մարզիչ Չեզարե Մալդինին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հաղորդում է Lastampa-ն:

Իր սպորտային կարիերայի մեծ մասը Մալդինին նվիրել է «Միլան»-ին, որի կազմում նա հանդես է եկել 1954-1966 թվականներին: «Միլան»-ում Մալդինին անցկացրել է 412 հանդիպում: Որպես խաղացող նա դարձել է Իտալիայի քառակի չեմպիոն և 1962/63 մրցաշրջանի Եվրոպական չեմպիոնների գավաթի հաղթող:

1967 թվականին նա ավարտել է կարիերան և դարձել մարզիչ` հասցնելով աշխատել «Միլան»-ում, Իտալիայի հավաքականում և Պարագվայի ազգային ընտրանիում: Մալդինիի գլխավորությամբ միանյան ակումբը 1972-73 մրցաշրջանում դարձել է Իտալիայի գավաթակիր և գավաթակիրների գավաթակիր:

Share