Բաժին. Այլ Լուրեր

Մեկնարկել են «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման շինհրապարակի կազմակերպման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նպատակով մեկնարկել են 1-ին փուլով նախատեսված շինհրապարակի կազմակերպման և սահմանազատման աշխատանքները:

«Վերնիսաժի» տարածքի բարեկարգման աշխատանքները կմեկնարկեն նախագծի վերջնական տարբերակը հանրությանը ներկայացնելուց հետո:

Share