Բաժին. Այլ Լուրեր

Արաս Օզբիլիսը հայտավորված է «Մալագա»-ի դեմ խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեկնածու Արաս Օզբիլիսն իր ակումբի՝ իսպանական «Ռայո Վալյեկանո»-ի կազմում հայտավորված է Իսպանիայի «Լա լիգա»-ի 34-րդ տուրում սպասվող «Մալագա»-«Ռայո Վալեկանո» խաղին: «Արմենպրես»-ը, վկայակոչելով իսպանական «Ռայո Վալեկանո» ակումբի պաշտոնական կայքին, հայտնում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան կարող է հնարավորություն ստանալ դրսևորելու իրեն մրցակցի հարկի տակ սպասվող խաղում:

Վերջին երկու խաղերին «Ռայո Վալեկանո»-ի կազմում Օզբիլիսն այդպես էլ խաղաժամանակ չի ստացել և ներկայում հավանականությունը մեծ է, որ «Մալագա»-ի դեմ արտագնա խաղում նրան մարզչական շտաբի կողմից հնարավորություն կտրվի բարելավելու խաղային ռիթմի զգացողությունը: Անգամ անկնկալ չի լինի, եթե Օզբիլիսը հանդիպումը մեկնարկի իր թիմի հիմնական կարզում:

«Մալագա»-«Ռայո Վալյեկանո» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 20-ին Երևանի ժամանակով 22:45-ին:

Իսպանիայի առաջնության 33 տուրերից հետո «Ռայո Վալյեկանո»-ն ունի ընդամենը 34 միավորո և գտնվում է 16-րդ հորիզոնականում:

Share