Բաժին. Այլ Լուրեր

Ավստոբուսի պայթյուն. տուժածներից երկուսի վիճակը ծանր է, հղի կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

Երևան քաղաքի թիվ 63 ավտոբուսի պայթյունից տուժածների կյանքի համար բժիշկները շարունակում են պայքարել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջը, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված տուժածներից 3-ը կին է, 3-ը տղամարդ:
Այս պահին երկուսի՝ 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրանց վիրահատությունն ավարտվել է։

Տուժածներից մեկը հղի կին է, որն անցել համակարգչային տոմոգրաֆիա, կատարվել են այլ անհրաժեշտ հետազոտություններ, կնոջ և պտղի կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Տուժածները հիմնականում ստացել են բեկորային՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Share