Բաժին. Այլ Լուրեր

Ucom. օլիմպիական ամենավառ պահերը հասանելի կլինեն հայ մարզասերների համար

Ամռանը Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ Ucom-ը և Մեդիամաքսը հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ սպորտի սիրահարների համար:

Sport.mediamax.am կայքում բացվել է հատուկ էջ, (http://Sport.mediamax.am/am/) որի միջոցով ընթերցողները ստանալու են Ռիոյի խաղերին վերաբերող ամենատարբեր տեղեկատվությունը:

Մեդիամաքսի սպորտային թղթակիցները Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ ՀՀ հավաքականի հետ մեկնելու են Ռիո և այնտեղից բացառիկ նյութեր են ներկայացնելու մեր մարզիկների ելույթների և առօրյա կյանքի մասին:

Մինչև խաղերի մեկնարկը հատուկ էջում ներկայացվելու են ռեպորտաժներ վերջին հավաքների մասին, հայ օլիմպիականների դիմանկարները և այլ հետաքրքիր նյութեր:

Հիշեցնենք, որ Ucom ընկերությունը հանդիսանում է Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի գլխավոր հովանավորը ու Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական գործընկերը:

Ucom-ը և Մեդիամաքս-ը հաջողություն են մաղթում Ռիոի խաղերի մասնակից հայ մարզիկներին ու հուսով են, որ առիթներ կունենան հատուկ էջում շնորհավորել նրանց նվաճած մեդալների համար:

Share