Բաժին. Այլ Լուրեր

Forbes. աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները – 2016

Հեղինակավոր Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբների ցանկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցուցակը գլխավորում է իսպանական Մադրիդի «Ռեալ»-ը: Արքայական ակումբի արժեքը գնահատվում է 3 միլիարդ 645 միլիոն դոլար:

Երկրորդ հորիզոնականում տեղ է գտել կատալոնական «Բարսելոնա»-ն, որի արժեքը գնահատվում է 3 միլիարդ 549 միլիոն դոլար: Եռյակը եզրափակում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որի արժեքը 3 միլիարդ 317 միլիոն դոլար է:

Աշխարհի չորրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբը Մյունխենի «Բավարիա»-ն է, որի արժեքը գնահատվել է 2 միլիարդ 678 դոլար: 5-րդ հորիզոնականում անգլիական «Արսենալ»-ն է՝ արժեքը 2 միլիարդ 17 միլիոն դոլար: 6-րդ հորիզոնականում անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն է, որի արժեքը 1 միլիարդ 921 միլիոն դոլար է: 7-րդ հորիզոնականում  տեղ է զբաղեցրել Լոնդոնի «Չելսի»-ն, որի արժեքը 1 միլիարդ 661 միլիոն դոլար է: Լոնդոնյան ակումբին հաջոքրդում է ևս մեկ անգլիական ակումբ՝ «Լիվերպուլ»-ը: Թիմի արժեքը գնահատվել է 1 միլիարդ 548 միլիոն դոլար:

9-րդ հորիզոնականում իտալական «Յուվենթուս»-ն է, որի արժեքն է 1 միլիարդ 299 միլիոն դոլար: Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբների տասնյակը եզրափակում է Լոնդոնի «Տոտենհեմ»-ը, որի արժեքը գնահատվում է 1 միլիարդ 17 միլիոն դոլար:

Share