Բաժին. Այլ Լուրեր

Մայիսի 12-ի դրությամբ Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել 4.042 մլրդ դրամ

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-ից մայիսի 12-ը ժամանակահատվածում 5,648 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 4,042,283,429 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն մայիսի 12-ին՝ 19,337,239 դրամ՝ փոխանցված 74 անձանց կողմից:

Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում:

Տեղեկացնենք, որ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր և արքա քարտերով առցանց փոխանցումներ կատարել: Տերմինալի էջի հղումը՝ ստորև. http://minfin-nkr.am/?section=payameria/index

Բացի դրանից, նշված հատուկ հաշվեհամարին հնարավոր է գումար փոխանցել նաև Telcell ընկերության տերմինալներով՝ մուտք գործելով «Արցախը ես եմ» պատուհան:

Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումները պետք է կատարել հետևյալ տվյալներով՝

Սպասարկող բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ,

Հասցե՝ Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան,

SWIFT` ARTSAM22,

Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն,

Հաշվեհամարները՝

ՀՀ դրամ՝ 22300612211100,

ԱՄՆ դոլար՝ 22300110153200,

Եվրո՝ 22300200153300,

ՌԴ ռուբլի՝ 22300400153100:

Տեղեկացնենք, որ փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաև ֆինանսների նախարարության կայքում. http://minfin-nkr.am

Share