Բաժին. Այլ Լուրեր

Իտալիայի ոստիկանությունը 324 մլն եվրոյի ունեցվածք Է բռնագրավել մաֆիայից

Իտալիայի ոստիկանությունը հունիսի 1-ին «նդրանգետա» տեղական մաֆիային պատկանող գույքի բռնագրավման գործողություն Է իրականացրել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ANSA գործակալությանը, բռնագրավված գույքի գումարը գնահատվում Է 324 մլն եվրո:

Ոստիկանությունը կալանք Է դրել մի շարք ընկերությունների, անշարժ գույքի, «նդրանգետա»-ի կլանների հետ կապված անձանց անունով գրանցված ավտոմեքենաների վրա: Գործակալությունը ճշտում Է, որ, բացի Իտալիայի հարավի Ռեջո դի Կալաբրիա քաղաքից, գործողությունն անցկացվել Է Տոսկանայի եւ Աբրուցոյի կենտրոնական մարզերում:

«Նդրանգետա»-ն Իտալիայի խոշորագույն ստվերային հանցավոր կազմակերպություններից մեկն Է, որի հիմնական գործունեությունը կապված Է թմրանյութերի առեւտրի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share