Բաժին. Այլ Լուրեր

Մանչեսթեր Յունայթեդը հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանով

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ամրապնդել է հետաքրքրությունը Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերով և արդեն դիմել է գերմանական թիմին ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով:

«Բորուսիա»-ն դեմ չէ իր ֆուտբոլիստին բաց թողնել 25 միլիոն ֆունտ սթերլինգի դիմաց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մխիթարյանը հաջորդ տարի կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ և կարող է «Դորտմունդ»-ից հեռանալ առանց գումարային փոխհատուցման: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Daily Mail»-ը:

Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ ավարտվում է 2017թ. ամռանը: Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Արսենալ»-ը, «Չելսի»-ն, «Տոտենհեմ»-ը, ինչպես նաև իտալական «Յուվենթուս»-ը: The Sun-ն ավելի վաղ հաղորդել էր, որ «Արսենալ»-ը Մխիթարյանի համար պայքարում առաջ է անցնում և պատրաստ է նրա տրանսֆերի համար 20 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել:

Share