Բաժին. Այլ Լուրեր

Ղազախստանի խորհրդարանը հավանութուն է տվել ԵԱՏՄ-ի դեղորայքի շուկային Հայաստանի միանալուն

Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատի) պատգամավորները լիագումար նիստում հավանութուն են տվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղորայքի եւ բժշկական ապրանքերի շրջանառության կանոնների վերաբերյալ համաձայնագրին Հայաստանի միանալու մասին արձանագրությունների վավերացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Համաձայնագրերով ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տարածքում սահմանվում են դեղագործական պրակտիկաների ստանդարտներին համապատասխանող դեղամիջոցների եւ բժշկական արտադրանքի շրջանառության միասնական սկզբունքներ ու կանոններ, որոնք համապատասխանում են բժշկական արտադրանքի որակի մենեջմենտի համակարգի պահանջներին»,- հայտնել են Ղազախստանի առմղջապահության եւ սոցիալական զարգացման նախարարությունում:

ԵԱՏՄ-ում դեղորայքի շրջանառությանը վերաբերող համաձայնագրերն ստորագրվել Էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը դրանց վավերացման մասին օրենքներն ստորագրել Է 2015 թվականի հոկտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share