Բաժին. Այլ Լուրեր

20 մլն դոլարի դրամաշնորհ՝ Կանաչ Կլիմայի Հիմնադրամից

Հայաստանը 20 մլն դոլարի դրամաշնորհ կստանա Կանաչ Կլիմայի Հիմնադրամից՝ էներգախնայողության ոլորտի զարգացման համար։ Այսպիսի որոշում է կայացվել Հիմնադրամի՝ Հարավային Կորեայի Սոնգդո քաղաքում տեղի ունեցած համաժողովում։ Հայաստանը ԱՊՀ առաջին երկիրն է, որը նման ֆինանսավորում է ստանում։

Նախագիծը մշակվել և ներկայացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից: Այն առաջինն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից, որը հաստատվում է խորհրդի կողմից։

Գումարը կուղղվի հանրային և մասնավոր շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը։ Ծրագիրը կնպաստի էներգախնայողության համար բարենպաստ պայմանների կստեղծմանը։

Նշենք, որ Կանաչ Կլիմայի Հիմնադրամը «Կլիմայի փոփոխությունների մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի շրջանակներում ստեղծված հիմնադրամ է, որի նպատակն է աջակցել զարգացող երկրներին՝ պայքարելու կլիմայական փոփոխությունների դեմ: Հիմնադրամը հաշվետու է ՄԱԿ-ին: Այն ստեղծվել է 194 երկրների մասնակցությամբ։

Share