Բաժին. Այլ Լուրեր

Facebook-ը փոխում Է ալգորիթմը՝ սադրիչ վերնագրերի դեմ պայքարելու համար

Facebook սոցիալական ցանցը հայտարարել Է, որ կփոխի նորությունների ժապավեն կազմելու մեխանիզմը, որպեսզի այնտեղ ավելի քիչ լինեն սադրիչ վերնագրերով հոդվածներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 

Facebook-ին փոփոխությունների են դրդել բազմաթիվ գանգատները. օգտատերերը դժգոհ Էին այն բանից, որ հոդվածների վերնագրերը մոլորության մեջ են գցում կամ չեն բովանակում հանգուցային տեղեկատվությունը՝ ընթերցողին հարկադրելով քլիք անել:

Տասնյակ հազարավոր նման նյութերի վերլուծությունից հետո ստեղծված ալգորիթմը գործում Է Էլեկտրոնային փոստի սպամ-ֆիլտրի համանմանությամբ:

Share