Բաժին. Այլ Լուրեր

Ի՞նչ անուններ են նախընտրում հայ ծնողներն իրենց փոքրիկների համար

Ազգային վիճակագրական ծառայությունը թարմացրել և հրապարակել է Հայաստանում նորածիններին ավելի հաճախ տրվող անունների ամփոփ վիճակագրությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին մեր հանրապետությունում ծնվել է 8 հազար  863 աղջիկ և 9 հազար 576 տղա:

Հաշվետու տարում հանրապետությունում ծնված աղջիկներին առավել հաճախ անվանել են Նարե, իսկ տղաներին` Դավիթ:

Նորածիններին ամենաշատը տրվող անունները ներկայացնում ենք ստորև.

Աղջիկների ամենատարածված անուններն են.

Նարե, Մարիա, Մարիամ, Մանե, Անգելինա,

Անի, Մարի, Միլենա, Անահիտ, Էլեն

Տղաների ամենատարածված անուններն են.

Դավիթ, Նարեկ, Ալեքս, Տիգրան, Գոռ,

Արթուր, Սամվել, Էրիկ, Արմեն,  Հայկ

Նորածիններին ավելի հաճախ տրվող անունների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share