Բաժին. Այլ Լուրեր

Ucom. օլիմպիական հավաքականի մարզիկների վերջին խումբը մեկնեց Ռիո դե Ժանեյրո

Ucom ընկերության հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի վերջին խումբն ուղևորվեց դեպի այս տարվա օլիմպիական մայրաքաղաք՝ Ռիո դե Ժանեյրո։

31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ ըմբիշներ՝ Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանը, Միհրան Հարությունյանը ուղևորվել են Երևան-Դոհա-Ռիո դե Ժանեյրո չվերթով: Ըմբիշների թիմի գլխավոր մարզիչն է Լևոն Ջուլֆալակյանը, երկրորդ մարզիչն է՝ Էդուարդ Սահակյանը, նաև՝ Սամվել Գևորգյանը։

Ըմբշամարտիկներին ճանապարհելու էին եկել նրանց հարազատները և բարեկամները:

«Ռիո մեկնող ըմբիշներին տոկունություն ենք մաղթում և մեծ սպասումներ ունենք նրանցից», – նշել է Ucom ընկերության բրենդի զարգացման և հաղորդակցման բաժնի ղեկավար՝ Աշոտ Բարսեղյանը։

Share