Բաժին. Այլ Լուրեր

Մեկ ոսկե և երկու արծաթե մեդալ մեկ օրում. Արթուր Ալեքսանյանը օլիմպիական չեմպիոն է

Ռիո Դե Ժանեյրոում ընթացող Օպիմպիադայի հերթական օրն անչափ հաջող ընթացք ունեցավ հայ մարզիկների համար։ Մեկ օրում մեր հավաքականը նվաճեց 3 մեդալ։

20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կրկին օլիմպիական չեմպիոն ունեցավ։ 98 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը գետնեց Կուբան ներկայացնող Յասմանի Դանիել Լուգո Կաբրերային և արժանացավ օլիմպիական չեմպիոնի կոչմանը։

Մրցավարական թողտվության և կողմնապահության մթնոլորտում անցավ 66 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի եզրափակիչը, որտեղ Միհրան Հարությունյանը հանդիպեց Դավոր Շտեպանեկին։ Մրցամարտն ավարտվեց 1-1 հաշվով և հաղթանակը շնորհվեց սերբին։ Միհրան Հարությունյանը դարձավ արծաթե մեդալակիր։

Ծանրամարտի 105+ քաշային կարգում Հայաստանը ներկայացված էր երկու ծանրորդով՝ Գոռ Մինասըան և Ռուբեն Ալեքսանյան։ Մրցման արդյունքում Գոռ Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ Ռուբեն Ալեքսանյանը գրավեց չորրորդ հորիզոնականը։

Թիմային հաշվարկում Հայաստանն այժմ 36-րդ հորիզոնականում է՝ մեկ ոսկե և երեզ արծաթե մեդալ։

Share