Բաժին. Այլ Լուրեր

Ներկայացվել է Vision Mercedes-Maybach 6 լյուքս դասի կուպեն

Կալիֆորնիայի Փեբլ Բիչում տեղի ունեցող ամենամյա փառատոնի շրջանակներում Mercedes-Benz-ը ներկայացրել է Vision Mercedes-Maybach 6 լյուքս դասի կուպեն։

Նշենք, որ մեքենայի արտաքինն անչափ գեղեցիկ և հաջողված է ստացվել։ Նույնը կարելի է ասել ներքին դիզայնի մասին։ Չնայած նորարարական դիզայնին, մեքենան ունի Mercedes-ին հատուկ դիմագծեր, ինչն այն միանգամից ճանաչելի է դարձնում։ Մեքենան ունի 4 նստատեղ։ Vision Mercedes-Maybach 6-ի դռները բացվում են դեպի վեր։

Անակնկալներից մեկն այն է, որ Vision Mercedes-Maybach 6-ը էլեկտրամեքենա է, որը զինված է 350 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցներով և 750 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով։ Մեքենան 100 կմ/ժ արտագությանն է հասնում 4 վայրկյանում։ Մեքենայի արագույթյունը սահմանափակված է 250 կմ/ժ մակարդակում։ Ամբողջական լիցքավորմամբ մեքենան կարող է անցնել 500 կմ։ Մեքենայի չափսերն են՝ 5700 մմ – 2100 մմ – 1328 մմ։ Մեքենան զինված է արագ լիցքավորման համակարգով, որը թույլ է տալիս 5 րոպե լիցքավորումից հետո այն վարել 100 կմ։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share