Բաժին. Այլ Լուրեր

ԱԳՆ նախկին շենքի վաճառքից ստացված գումարից 4.9 մլն դոլարը կուղղվի Երևանի փողոցների բարեկարգմանը

Այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Երևանի քաղաքապետին՝ «Տանգո» ՓԲԸ-ի կողմից Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող շենք-շինությունների օտարումից Երևան համայնքի բյուջե վճարման ենթակա՝ 4,886,296.6 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը ( բայց ոչ ավելի քան 2,313,661.4 հազ. դրամը) ստանալուց հետո ուղղել Երևանի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ինչպես նաև արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների իրականացմանը: Միաժամանակ նախատեսվում է ՀՀ պետական բյուջեում համապատասխան հոդվածներով նախատեսված նույնքան գումարներն ուղղել ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդ:

Share