Բաժին. Այլ Լուրեր

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՄՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հերթական նիստին

Օգոստոսի 24-25-ը Ռուսաստանի Դաշնության Յուժնո-Սախալինսկ քաղաքում տեղի է ունեցել Մաքսային Միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հերթական` 20-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Միրումյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում համաձայնեցվել և ստորագրվել է մաքսային ոլորտին առնչվող 18 որոշում, որոնք, մասնավորապես, վերաբերել են «տարանցում» մաքսային ընթացակարգով տեղափոխվող ապրանքների նկատմամբ հսկողությանը, ապրանքների ծածկագրերի միավորմանը և ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի միասնականացմանը, ՄՃՓ գրքույկի կիրառմամբ ապրանքների տեղափոխման ժամանակ խախտումների հայտնաբերմանն ու ԵԱՏՄ անդամ պետությունների միջև դրանց դեմ պայքարի ոլորտում փոխգործակցությանը:

Մաքսային Միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հերթական 21-րդ նիստը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետությունում` 2016 թվականի չորրորդ եռամսյակում:

Share