Բաժին. Այլ Լուրեր

Հովիկ Աբրահամյանն այցելել է Անանիա Շիրակացու անվան ճեմարան

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր: Հովիկ Աբրահամյանն ընտանիքի անդամների հետ միասին առաջին դասարան է ուղեկցել իր թոռնուհուն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին ու ծնողներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ և ներկա գտնվել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Վարչապետը նշել է, որ գիտելիքահեն տնտեսությունը, կրթությունը, գիտությունը շատ կարևոր են մեր երկրի զարգացման և առաջընթացի համար: Հովիկ Աբրահամյանը բարի երթ և ուսումնական հաջողություններ է մաղթել դպրոցականներին և վստահեցրել, որ կառավարությունը շարունակելու է կրթական համակարգի շարունակական կատարելագործմանն ուղղված բարեփոխումները:

Share