Բաժին. Այլ Լուրեր

Արծվիկ Մինասյանը մասնակցել է ուսումնական տարվա մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

1-ին` ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման  ֆակուլտետում 2016-17 թթ. ուսումնական տարվա առաջին օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը  մասնակցել է  ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Ողջունելով ուսանողներին, որոնք հաջողությամբ կարողացել են ընդունվել ԵՊՀ  տնտեսագիտության և կառավարման  ֆակուլտետը, նախարարը  նշել է պատասխանատվության այն բարձր զգացումի մասին, որ պետք  է զգան Մայր բուհում ուսանելու եկած երիտասարդները, քանի որ նրանք են երկրի տնտեսական քաղաքականությունը կերտող ապագա գործիչները և ուսման յուրաքանչյուր օր ու ժամ արդյունավետ պետք է օգտագործեն գիտելիքների ձեռք բերման, ունակությունների և կարողությունների բազմապատկման ու, հետագայում, դրանց առավելագույնս կիրառելիության համար:

– Ձեզ հետ կապված մեծ հույսեր ունեն նաև ձեր ծնողները, չթողնեք, որ այդ երազանքները օդում մնան, – ասել է նախարարը, կրկին նշելով  դժվարին մրցապայքարում  համալսարանական դառնալու իրավունքը նվաճած լինելով` ապագայում չընկճվելու և որպես Հայաստանի Հանրապետության առաջնակարգ քաղաքացիներ  կայանալու  պատասխանատվության մասին:

– Դուք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ եք և մենք բոլորս ձեզանից մեծ ակնկալիքներ ունենք,- ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման  ֆակուլտետի շուրջ 250 առաջին կուրսեցիներին ուղղված շնորհավորական իր խոսքում շեշտել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Share