Բաժին. Այլ Լուրեր

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթացներ «Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, փոփոխություններ» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2016թ.-ի սեպտեմբերի 14-ին և 15-ին կազմակերպում է «Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, փոփոխություններ» թեմայով 1-օրյա դասընթացներ: Դասընթացները տեղի կունենան ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2016-ի սեպտեմբերի 13-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am: Յուրաքանչյուր դասընթացի արժեքը 12.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 986, 060 544 951:

Սեպտեմբերի 14-ին և սեպտեմբերի 15-ին

Ժամ՝ 18:30-20:00 – Թեմա 1. Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, փոփոխություններ։ Դասախոս՝ Արմինե Մաթոսյան             

Ժամ՝ 20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)։

Ժամ՝ 20:15-21:00 – Թեմա 1. Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, փոփոխություններ։ Դասախոս՝ Արմինե Մաթոսյան

Դասախոսի մասին՝ Արմինե Մաթոսյան – ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատավարձի քաղաքականության բաժնի պետ։

Share