Բաժին. Այլ Լուրեր

Կառավարության շենքի ոսկեզօծ սենյակներին ու դահլիճներին կրկին կվերադարձվի մինիմալիստական ոճը

Ժամանակ օրաթերթն անդրադարձել է Կարեն Կարապետյանի կողմից իրականացվող հերթական փոփոխություններին։

««Ժամանակ»–ի տեղեկություններով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ընդամենը մի քանի օր վարչապետի լիազորությունները ստանձնելուց հետո հայտարարել Է, որ զզվում Է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից կառուցված մոտ միլիոնավոր դրամների հասնող ոսկեզօծ սենյակներից և դահլիճներից և հրահանգել Է նվազագույն ծախսերով դահլիճները բերել նախնական տեսքի՝ խորհրդային ժամանակներում կառուցված մինիմալիստական լուծումներով և հարդարանքով», – գրում է թերթը։

Share