Բաժին. Այլ Լուրեր

Ժամանակ. Լևոն Յոլյանը կգլխավորի Վերահսկիչ Պալատը

Ժամանակ օրաթերթը տեղեկություններ է հայտնել Էներգետիկայի և Բնական Պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանի նոր պաշտոնի մասին։

««Ժամանակ»–ի տեղեկություններով երեկ աշխատանքից ազատված էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը վերադառնալու է հին աշխատավայր՝ Վերահսկիչ պալատ, սակայն արդեն ավելի բարձր պաշտոնի։ Մեզ հասած տեղեկություններով առաջիկայում հենց Յոլյանը կղեկավարի Վերահսկիչ պալատը, որի նախագահին, ըստ նոր Սահմանադրության, ընտրելու է Ազգային ժողովը։ Իսկ Վերահսկիչ պալատը այդուհետ կոչվելու է Հաշվեքննիչ պալատ», – գրում է թերթը։

Share