Բաժին. Այլ Լուրեր

Բոլոր նախարարները պետք է նորմալ շփվեն լրագրողների հետ

Հրապարակ օրաթերթը հայտնել է, թե ինչ է զգուշացրել նոր վարչապետը նախարարներին։

«Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, մեր տեղեկություններով, բոլոր նախարարներին հատ-հատ զգուշացրել է, որ կառավարության նիստերից հետո «չթռնեն» հետնամուտքով և նորմալ շփվեն լրագրողների հետ։ Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հրապարակային էր նման հրահանգ տվել, սակայն նախկին վարչապետի հրահանգին ենթարկվում էին հաշված նախարարներ։ Ինչպես կընդունեն Կարապետյանի հորդորը, պարզ կդառնա վաղը՝ կառավարության նիստից հետո», – գրում է թերթը։

Share