Բաժին. Այլ Լուրեր

Ավիատոմսերի գները Զվարթնոցում՝ գալիք Ամանորի համար

Ամանորի տոներին Երևանն ավելի շատ համակցող չվերթներ կունենա, քանի որ Երևան չվերթներ իրականացնող շատ ավիաընկերություններ ավելացնում են իրենց չվերթների հաճախականությունները և ուղղությունները: «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը կատարել է  ավիաընկերությունների կողմից առաջարկվող երկկողմ ավիատոմսերի 2016թ. դեկտեմբերի 27-ից 2017թ. հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածի գների ուսումնասիրություն:

Ստորև ներկայացված են հանգստի առավել պահանջված ուղղությունների երկկողմանի տոմսերի արժեքները 2016թ. դեկտեմբերի 27-ից 2017թ. հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածի համար:

Բարսելոնա` $362, Հռոմ` $301, Փարիզ` $373, Վիեննա` $296, Աթենք` $356, Լոնդոն` $442, Պրահա` $349, Լոս Անջելես` $747, Նյու Յորք` $536, Պեկին` $359, Դուբայ` $275։

Նշված գներն ակտուալ են սեպտեմբերին ամրագրելու դեպքում:

Share