Բաժին. Այլ Լուրեր

Վահան Մարտիրոսյան. Կարեն Կարապետյանի հետ նորմալ հարաբերություններ ունեմ

ՀՀ տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո անդրարարձավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարաբերություններին և «Ռոստելեկոմ» ընկերության հետ իր առնչությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների դիտարկմանը, թե ինքը մտերիմ հարաբերություններ ունի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, Մարտիրոսյանն արձագանքեց, որ Կարեն Կարապետյանի հետ նորմալ հարաբերությո ւններ ունի. «Չեմ կարող ասել մտերիմ, նորմալ հարաբերություններ ունեմ»:

Արձագանքելով մամուլի հրապարակումներին, թե ինքը «Ռոստելեկոմ» ընկերության հետ առնչություն ունի, Տրանսպորտի և կապի նախարարը պատասխանեց. «Ես եղել եմ հիմնադիրներից մեկը և ժամանակին այն վաճառել եմ «Ռոստելեկոմ»-ին: Հիմա առնչություն չունեմ, ուղղակի մնացել էի տնօրենների խորհրդի անդամ՝ ըստ իրենց հետ եղած պայմանագրի»:

Share