Բաժին. Այլ Լուրեր

Ռազմիկ Վարդանյանը հաղթել է Բիլիարդի «Մոսկովյան Բուրգ» խաղաձևի Հայաստանի առաջնությունում

Ավատրվել է սեպտեմբերի 25-ին մեկնարկած «Մոսկովյան Բուրգ» խաղաձևի Հայաստանի բիլիարդի բաց առաջնությունը, որին մասնակցել է մոտ չորս տասնյակ մարզիկ Հայաստանից և Արցախից։ Առաջնությունը կազմակերպվել էր Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիայի կողմից։

Երկօրյա համառ պայքարի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի առաջատար մարզիկներ և Հայաստանի բիլիարդի հավաքականի անդամներ Խաչատուր Ավետիսյանը և Ռազմիկ Վարդանյանը։ ԷՖՖԷ Նոր Նորք ակումբում կայացած եզրափակչում 5-2 հաշվով հաղթանակ է տարել Ռազմիկ Վարդանյանը։ Նշենք, որ Վարդանյանն առաջին անգամ է արժանանում Հայաստանի բիլիարդի չեմպիոնի կոչմանը։ Հավելենք նաև, որ երրորդ հորիզոնականն են զբաղեցրել Կարեն Վարդանյանը և Գևորգ Դաշյանը։

Հաղթողներին պարգևատրել են ՀԲՍՖ նախագահ Իգոր Խաչատուրովը և փոխնախագահ Սամվել Չախալյանը։ Լրագրողների հետ զրույցում Իգոր Խաչատուրովը հայտնել է, որ այս տարվա դեկտեմբեր ամսին կկայանա «Ազատ Բուրգ» խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունը։ Ֆեդերացիան սիրով հրավիրում է մարզիկներին մասնակցելու Հայաստանի հերթական բաց առաջնությանը։

Հայաստանի Բիլիարդային սպորտի ֆեդերացիան գործում է 2008-ից: Ֆեդերացիան սերտորեն համագործակցում է Բուրգի Միջազգային Կոմիտեի (Բիլիարդի Միջազգային Ֆեդերացիա) հետ: Ամեն տարի բիլիարդի տարբեր խաղաձևերի համար անցկացվում են ՀՀ առաջնություններ, որոնցում հաղթած մարզիկները Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու իրավունք են ստանում:

Share