Բաժին. Այլ Լուրեր

«Գազպրոմ-Արմենիայի» ղեկավար Վարդան Հարությունյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ

Հայկական Ժամանակ և Հրապարակ պարբերականներն անդրադարձել են Պետական Եկամուտների Կոմիտեում սպասվող փոփոխություններին։

«Երեկ 2 անսպասելի հրաժարական եղավ, ինչպես գրել էինք շաբաթ օրը, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվեց նախագահի պաշտոնից և Աժ նախագահին դիմում ներկայացրեց մանդատը վայր դնելու մասին։ Հիշեցնենք, որ այս գումարման խորհրդարանին ընդամենը 5 ամիս է մսացել աշխատելու։ Երկրորդ հրաժարականը, որը ոչ պակաս տարօրինակ էր, ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանինն էր, որն այս պաշտոնին նշանակվել էր 2016-ի մարտին։ Ոչ լրիվ 7 ամսվա ընթացքում նա չէր հասցրել առանձնապես աշխատել։ Անհասկանալի է, թե ինչ իմաստ ուներ նրան ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ՊԵԿ տեղափոխելը, եթե այսքան կարճ էր աշխատելու, և նրան փոխարինելու էր թոշակի տարիքի հասած Ֆելիքս Ցոլակյանը։ Իսկ փոփոխությունը, ասում են, պնդել է Կարեն Կարապետյանը, որը ՊԵԿ նախագահի կարևոր պաշտոնում իր համար վստահելի մարդ էր պատկերացնում», – գրում է Հրապարակը։

««Գազպրոմ-Արմենիա» ընկերության ներկայիս գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու քաղաքական որոշումը, մեր տեղեկություններով, արդեն իսկ կայացվել է: Վերջինս նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի ամենավստահելի անձանցից մեկն Է», – գրում է Հայկական Ժամանակ։

Share