Բաժին. Այլ Լուրեր

«Գազպրոմ-Արմենիայի» ղեկավար Վարդան Հարությունյանը չի ցանկանում ՊԵԿ նախագահ լինել

Ժողովուրդ օրաթերթը ՊԵԿ նախագահի փոփոխության շուրջ լուրերի առնչությամբ որոշ տեղեկություններ է հայտնել։

«Չնայած համառորեն լուրեր են պտտվում, թե ՊԵԿ նախագահ Հովիկ Հովսեփյանին փոխարինելու է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, «Ժամանակ»-ի աղբյուրները սակայն պնդում են, որ Վարդան Հարությունյանը չի ցանկանում նշանակվել այդ պաշտոնում՝ հասկանալով, թե ինչպիսի պատասխանատվության տակ է ընկնում և ձախողելու ռիսկերը չափազանց մեծ են։ Վարդան Հարությունյանը հասկանում է, որ ՊԵԿ-ում ձախողելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը թույլ չի տա վերադառնալ նախկին պաշտոնին, որտեղ նշանակվելու առաջին օրից վերջինիս հաջողվել է միլիոնատեր դառնալ», – գրում է թերթը։

Share