Բաժին. Այլ Լուրեր

Սեյրան Օհանյանը հնարավոր է գլխավորի Վիկտոր Դալլաքյանի Շրջադարձ կուսակցությունը

Հրապարակ օրաթերթը տեղեկություններ է հայտնել ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետագա գործունեության մասին։

«Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից հետո խոսում են նրա՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու մասին, որ նա նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանի ստեղծելիք կուսակցության՝ «Շրջադարձի» նախագահն Է լինելու։ ՀՀԿ-ական շրջանակները սա անհավանական են համարում, չնայած հաստատում են, որ Օհանյանը նեղացած Է բաժանվել Սերժ Սարգսյանից։ Իր հերթին՝ չնայած Դալլաքյանը նախօրեին մասնակցում էր նախագահի մոտ խորհրդակցությանը, որի ժամանակ ներկայացվեց աշխատակազմի նոր ղեկավարը, սակայն, նրա կողմնակիցների պնդմամբ, առանց երկմտելու դուրս կգա ՀՀԿ-ի դեմ, Եթե Սեյրան Օհանյանը վերջնական համաձայնություն տա։ Լուրեր կան, որ «Շրջադարձը» ռուսական շրջանակներից Է ֆինանսավորվելու, և դրա նորամուտի առաջին ծիծեռնակը վերջերս բացված politinfo.am կայքն Է», – գրում է թերթը։

Share