Բաժին. Այլ Լուրեր

Լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

ՀՖՖ-ն ավարտել է բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված և նոյեմբերի 1-ից Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:

2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին երեք խաղերում կրած պարտություններից հետո հրաժարական էր տվել հավաքականի նախկին մարզիչ Վարուժան Սուքիասյանը:

Share