Բաժին. Այլ Լուրեր

Հրապարակ. Վարդան Հարությունյանը սկսել է կադրային փոփոխությունները

Հրապարակ օրաթերթն անդրադարձել է ՊԵԿ-ում ընթացող կադրային փոփոխություններին։

«ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանն սկսել է կադրային փոփոխությունները։ Լավատեղյակ աղբյուրից հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Արտակ Անդրեասյանը։ Նրան նախկին նախագահ Հովիկ Հովսեփյանը ՊԵԿ էր բերել նախագահի վերահսկողական ծառայությունից։ Արտակ Անդրեասյանն «Արդշինինվեստբանկի» նախկին կառավարիչ Արամ Անդրեասյանի որդին է», – գրում է թերթը։

Share