Բաժին. Այլ Լուրեր

ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանի ունեցվածքը

Ժողովուրդ օրաթերթը տեղեկություններ է հայտնել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի ունեցվածքի մասին։

«ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը բավական պատկառելի ունեցվածք Է հայտարարագրել։ Այսպես՝ նա պաշտոնապես ունի երկու առանձնատուն, երեք բնակարան և 12 հատ հողամաս, երեք հատ ավտոմեքենա՝«RANGE ROVER 4.4 L V9 2.2»,, «MERCEDES-BENZ S 500 2.3» և «UAZ 469» մակնիշների։ Հարությունյանը հայտարարագրել Է նաև 309 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս։ Պաշտոնը ստանձնելու պահին՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ ունեցել 471 հազար 931 դոլարի և 2 մլն 659 հազար 657 դոլարի փոխառություններ՝ տոկոսով տրված գումարներ։ ՊԵԿ նոր նախագահն ունի նաև 8 մլն դրամը գերազանցող արժեքով 2 ժամացույց և մեկ կտավ։ Նրա դրամական միջոցները կազմում են 45 մլն 43 հազար դրամ, 54 հազար 105 դոլար և 110 եվրո: «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնում նա այս տարվա 9 ամսում ստացել Է 123 միլիոն 80 հազար դրամ աշխատավարձ՝ ամսական 13 միլիոն 675 հազար դրամ։ Այս տարվա ընթացքում ստացել Է նաև 121 հազար 640 դոլարի եկամուտ, որպես փոխառությունների տոկոսավճար», – գրում է թերթը։

Share