Բաժին. Այլ Լուրեր

Հենրիխ Մխիթարյան. Արթուր Պետրոսյանի հետ կարող ենք հաջողությունների հասնել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի կարծիքով, ազգային թիմը Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ կարող է հաջողությունների հասնել:

«Արթուր Պետրոսյանն ազգային հավաքականում եղել է ինձ համար լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը:Միշտ հպարտացել եմ և աջակցություն եմ ստացել նրանից: Մեծ տպավորություններ ունեմ նրա հետ այս մի քանի օրերին աշխատելու ընթացքում: Շատ լավ է հասկանում ֆուտբոլը և լավ գիտելիքներ ունի: Արթուր Պետրոսյանի հետ կարող ենք հաջողությունների հասնել: Ինձ համար պատիվ է նման մասնագետի հետ աշխատելը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մխիթարյանը:

Հայաստանի ազգային թիմը նոյեմբերի 1-ից գլխավորում է Արթուր Պետրոսյանը, ով առաջին հանդիպումը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կանցկացնի նոյեմբերի 11-ին Չեռնոգորիայի հավաքականի դեմ:

Share