Բաժին. Այլ Լուրեր

ՊԵԿ-ը հրաժարվեց Դիլիջանի ուսումնական կենտրոնից

Կառավարության ընդունած որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի Դիլիջանի ուսումնական կենտրոնը փոխանցվեց Պետական գույքի կառավարման վարչությանը: «Հաշվի առնելով, որ ներկայում աննպատակահարմար է ՊԵԿ-ի կողմից կենտրոնի շահագործումը` նախագծով նախատեսվում է օբյեկտն ամրացնել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում Կենտրոնն օգտագործման իրավունքով այլ անձի հանձնելու պայմանով», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

Share