Բաժին. Այլ Լուրեր

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը ձերբակալվել է 2 մլն դոլար կաշառք ստանալու համար

ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի դեմ քրեական գործ Է հարուցվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին հաղորդվում Է Քննչական կոմիտեի կայքում:

«Հանցագործության հանգամանքները կապված են 2016 թվականի նոյեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության պետական  պաշտոն զբաղեցնող Ալեքսեյ Ուլյուկաեւի կողմից երկու միլիոն ամերիկյան դոլար ստանալու հետ՝ տնտեսական զարգացման նախարարության կողմից դրական գնահատական տալու համար, որը «Ռոսնեֆտ նավթընկերություն» հանրային բաժնետիրական ընկերությանը թույլ Է տալիս իրականացնել «Բաշնեֆտ» բաժնետիրական նավթընկերության բաժնետոմսերի պետական փաթեթի ձեռքբերման գործարքը 50 տոկոսի չափով»,- ասված Է հաղորդագրության մեջ: 

Ներկայում, ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, նախարարը ձերբակալված Է, նրա նկատմամբ անցկացվում են անհրաժեշտ օպերատիվ քննչական գործողություններ:

Share