Բաժին. Այլ Լուրեր

Manchester United-ը և Adidas-ը 100 մլն կվճարեն, եթե Մեսսին չերկարաձգի պայմանագիրը Barcelona-յի հետ

«Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին կատալոնական ակումբի հետ պայմանագիրը չերկարաձգելու համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և Adidas ընկերությունը 100 միլիոն եվրո են առաջարկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է marketingdeportivomd.com-ը:

Նշվում է, որ Adidas ընկերությունն անհանգստացած է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի անհաջող ելույթներով և մտահոգված է, որ նման կերպ շարունակվելու դեպքում ակումբը կարող է կորցնել հեղինակությունը: Հանրահայտ գերմանական սպորտային ընկերությունը կարծում է, որ անգլիական ակումբին այդ վիճակից կարող է հանել Լիոնել Մեսին, ում պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ գործում է մինչև 2018թ. ամառ:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մեսին հրաժարվում է բանակցություններ սկսել կատալոնական ակումբի հետ`պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցով: Եղան նաև հրապարակումներ, որ ֆուտբոլիստը պատրաստվում է պայմանագիրը երկարաձգելու բանակցություններ սկսել թիմի հետ դեկտեմբերին «Ռեալ Մադրիդ»-ի դեմ կայանալիք խաղից հետո: Մեսիի հրաժարագինը կազմում է 250 միլիոն եվրո:

Share