Բաժին. Այլ Լուրեր

Արթուր Պետրոսյանը և Հենրիխ Մխիթարյանը ընտրել են աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը և հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը քվեարկել են ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2017 թ. հունվարի 9-ին կհրապարակվի FIFA Football Awards-2016 (ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ) մրցանակի 2016 թ. դափնեկիրի, ինչպես նաև 2016 թ. լավագույն մարզչի անունները: Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, երկրպագուները և լրագրողները: Քվեարկության համար սահմանված ժամկետներում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն արդեն հրապարակել են իրենց տարբերակները:

Արթուր ՊԵտրոսյան. Լավագույն ֆուտբոլիստ՝ 1.Նեյմար, 2.Կրիշտիանու Ռոնալդու, 3. Լիոնել Մեսսի: Լավագույն մարզիչ՝ 1.Յուրգեն Կլոպ, 2.Դիեգո Սիմեոնե, 3.Խոսեպ Գվարդիոլա: 

Հենրիխ Մխիթարյան. Լավագույն ֆուտբոլիստ՝ 1.Կրիշտիանու Ռոնալդու, 2. Լիոնել Մեսսի, 3. Անտուան Գրիզման: Լավագույն մարզիչ՝ 1.Զինեդին Զիդան, 2.Ֆեռնանդո Սանթուշ, 3.Դիեգո Սիմեոնե:

Share