Բաժին. Այլ Լուրեր

Վթարվել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող մեքենաներից մեկը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող ավտոմեքենաներից մեկը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում շրջվել է ձորը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Գեւորգ Ալթունյանը, պատահարի հետեւանքով զոհվել են վարորդ Արմեն Լուսիկյանն ու անվտանգության աշխատակից Ալեքսանդր Սիմոնյանը: «Երկու զոհերն էլ պայմանագրային զինծառայողներ էին: Ճշտվում է` եղե՞լ են արդյոք մեքենայում այլ անձինք: Վիգեն Սարգսյանը մեքենայում չի եղել», – ասաց նա:

Share