Բաժին. Այլ Լուրեր

Վարչապետ Կարապետյանը հնարավոր է անձնական միջոցներով ներդրումներ կատարի Գյումրիում

Հայկական Ժամանակը տեղեկություններ է հայտնել Կարեն Կարապետյանի կողմից Գյումրիում ներդրումներ կատարելու մտադրության մասին։

«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մտադիր է իր անձնական միջոցներից ներդրումներ կատարել Գյումրիում։ Այդ ներդրումները ուղղվելու են Գյումրիի կենտրոնում հին փողոցների վերականգնման ծրագրին։

Ըստ այդ ծրագրի Գյումրիի նշված հատվածում լինելու են հյուրանոցներ, ռեստորաններ, արհեստանոցներ, և այն դառնալու է գրավիչ վայր զբոսաշրջիկների համար։ ենթադրվում է, որ այդ ծրագիրը մի կողմից կունենա բիզնես նպատակներ և կկարողանա ապահովել ներդրումների շահութաբերությունը, մյուս կողմից կցրի Գյումրիում առկա բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը։ Կարեն Կարապետյանը մտադիր է իր ներդրումները իրականացնել հրապարակայնորեն, և դրա նպատակը հնարավոր այլ ներդրողներին ներգրավելն է։ Վարչապետը շատ է ոգևորված այս ծրագրով։ Նկատենք, որ Գյումրիի բնակչությունը պաշտոնական վիճակագրությամբ ամենաաղքատն է այլ քաղաքների բնակչության համեմատ։ Այստեղ աղքատ է համարվում բնակչության մոտ կեսը։ Թե որքանով է հաջողված այս ծրագիրը բիզնես տեսանկյունից և որքանով կազդի բարոյահոգեբանական   մթնոլորտի վրա, կերևա ապագայում,  երբ այն կիրականացվի։ Եթե, իհարկե, իրականացվի», – գրում է օրաթերթը։

Share