Բաժին. Այլ Լուրեր

Շրջանառության մեջ դրվեց «Հայկական բանակի կազմավորման 25–ամյակը» թեմային նվիրված 2 նամականիշ

ՀՀ պաշտպանության նախարարությունում հունվարի 27-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Հայկական բանակի կազմավորման 25–ամյակը» թեմային նվիրված 2 նամականիշ:

Նամականիշների մարմանը մասնակցեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Երկրորդ աստիճանի Մարտական խաչի ասպետ, շարքային զինծառայող Նարեկ Մալխասյանը:

Նամականիշներից մեկի վրա պատկերված են ՀՀ զինված ուժերի զորքերի որոշ տեսակները և ՀՀ զինված ուժերի զինանշանը: Երկրորդ նամականիշի վրա պատկերված է հայ զինվորների շարքը՝ ծածանվող ՀՀ եռագույն դրոշի և ՀՀ զինված ուժերի զինանշանի համադրությամբ:

Նամականիշների չափերն են 40,0 x 30,0 մմ։  Ձևավորման հեղինակը Վահագն Մկրտչյանն է։  Տպագրվել  են Ֆրանսիայի «Կարտոր» տպագրատանը՝ 40000հ.x2 տպաքանակով։

Share