Բաժին. Այլ Լուրեր

Մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մեկնարկելու է «Մաքուր Հայաստան» ծրագիրը: Կառավարության՝ փետրվարի 16-ի նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ մեր երկիրը թե զբոսաշրջիկների, թե ներդրողների համար գրավիչ և հարմարավետ դարձնելու համար պետք է ապահովել քաղաքների, գյուղերի, այգիների, ճանապարհների և այլ վայրերի մաքրությունը: Այդ իսկ պատճառով, ըստ Կարեն Կարապետյանի, մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը:

«Հանձնարարում եմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին երկամսյա ժամկետում մշակել և ներկայացնել «Մաքուր Հայաստան» հայեցակարգը՝ հստակ սահմանելով գործողությունների պլանը և ժամանակացույցը, ինչպես նաև՝  յուրաքանչյուր սուբյեկտի, գերատեսչությունների, համայնքների, քաղաքացիների պատասխանատվության շրջանակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  ասաց վարչապետը:

Բացի այդ, Կարեն Կարապետյանը հանձնարարեց հայեցակարգը ներկայացնել հանրային քննարկման՝ գործընթացին ընդգրկելով ՀՀ բնապահպանության նախարարությանը, բնապահպանության ուղղվածության հասարակական կազմակերպություններին:

Share