Բաժին. Այլ Լուրեր

Մխիթարյանի ֆանտաստիկ գոլային փոխանցումը` Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց Բլեքբերնին. Տեսանյութ

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում գերազանցեց «Բլեքբերն»-ին (1:2). Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպան հաշիվը 17 րոպեին բացեցին «Բլեքբերն»-ի ֆուտբոլիստները` գոլի հեղինակ դարձավ Դենի Գրահամը: 27-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի հրաշալի փոխանցումից հետո հաշվի հավասարությունը վերականգնեց Ռեշֆորդը: Իսկ արդեն փոխարինման մտած Զլատան Իբրահիմովիչը 75-րդ րոպեին խփեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթական գնդակը:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դուրս եկավ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: Հաջորդ հանդիպումը «կարմիր սատանաները» կանցկացնեն Եվրոպայի լիգայի շրջանակներում` մրցելով «Սենթ Էթիեն»-ի հետ:

Share