Բաժին. Այլ Լուրեր

Նետել ջուրը և սառեցնել՝ iPhone 7-ի և Samsung Galaxy S8-ի հերթական փորձությունները. տեսանյութ

Հայտնի է, որ ժամանակակից սմարթֆոններն հիմնականում օժտված են արտաքին ազդեցությունների նկատմամբ պաշտպանվածությամբ, իսկ եթե խոսքը գնում է առաջատար սմարթֆոնների մասին, ապա այդ պաշտպանվածության մակարդակն ավելի բարձր է։ Apple-ի և Samsung-ի վերջին սմարթֆոններն օժտված են IP67 և IP68 պաշտպանվածության ստանդարներով, ինչը նշանակում է, որ սմարթֆոնները պաշտպանված են փոշուց և ջրից։

Համացանցում հաճախ են հայտնվում տեսանյութեր, որտեղ սմարթֆոնները զանազան փորձությունների են ենթարկվում։ Ներկայացվող տեսանյութերում Apple-ի և Samsung-ի վերջին առաջատար սմարթֆոնները՝  iPhone 7 և Galaxy S8, տեղադրվել են ջրով լի տարայի մեջ, ապա սառեցվել։ Փորձարկման արդյունքներին ծանթողանալու համար դիտեք տեսանյութը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share