Բաժին. Այլ Լուրեր

Որո՞նք են Հայաստանում առավել տարածված ազգանունները

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016 թվականին Հայաստանում ծնված երեխաների շրջանում առավել տարածված ազգանունների ցանկը, որը օգնում է պարզել, թե որոնք են Հայաստանում առավել տարածված ազգանունները:

Ըստ ներկայացված տվյալների՝  2016 թվականին մեր երկրում ծնվել է 40 հազար 592 երեխա` 19 հազար 147 աղջիկ և 21 հազար 445 տղա:

Աղջիկների շրջանում ամենաշատ տարածված 10 ազգանուններն են՝

1 Սարգսյան / 539 ծնունդ

2 Գրիգորյան / 526 ծնունդ

3 Խաչատրյան / 523 ծնունդ

4 Հովհաննիսյան / 520 ծնունդ

5 Հարությունյան / 510 ծնունդ

6 Հակոբյան / 455 ծնունդ

7 Վարդանյան / 362 ծնունդ

8 Կարապետյան / 331 ծնունդ

9 Պետրոսյան / 328 ծնունդ

10 Գևորգյան / 323 ծնունդ

Տղաների շրջանում տասնյակը հետևյալն է՝

1  Սարգսյան / 654 ծնունդ

2 Գրիգորյան / 624 ծնունդ

3 Խաչատրյան / 611 ծնունդ

4 Հարությունյան / 605 ծնունդ

5 Հովհաննիսյան / 590 ծնունդ

6 Հակոբյան / 487 ծնունդ

7 Վարդանյան / 379 ծնունդ

8 Կարապետյան / 379 ծնունդ

9 Գևորգյան / 373 ծնունդ

10 Մկրտչյան / 364 ծնունդ

2016 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾ ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Share