Բաժին. Այլ Լուրեր

Կարեն Կարապետյանը հայտնել է աշխարհի ամենաերկարի զիփլայնի նախագծի աջակցության մասին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ ձեռք է բերել աշխարհի ամենաերկար զիփլայնի տոմսեր։

«Համոզված եմ, որ շուտով այս կարևոր նախաձեռնությունը իրականություն է դառնալու: Այսօր իմ ընտանիքի անունից ես ձեռք բերեցի աշխարհի ամենաերկար Զիփլայնի տոմսեր` այդպիսով ունենալով ներդրում ծրագրի իրականացման գործում: Կարծում եմ, որ աշխարհի մասշտաբով ռեկորդակիր այս նախագիծը էական հիմք կհանդիսանա սահմանամերձ Տավուշի մարզում տուրիզմի զարգացման, Ենոքավան համայնքում երիտասարդների համար նոր աշխատատեղերի ստեղծման և համայնքային կյանքի աշխուժացման համար: Կոչ եմ անում միանալ նախաձեռնությանը, որի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանի էքսթրեմալ տուրիզմի կենտրոն և մեր երկիրը առավել ճանաչելի դարձնել արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում», – ասված է հաղորդագրության մեջ:

«Yell Extreme Park» նախագծի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը հրապարակել է Կարեն Կարապետյանի նվիրատվության չափը՝ 1000 դոլար:

Share