Բաժին. Այլ Լուրեր

ՎիվաՍել-ՄՏՍ. «Արեգնազան» դպրոցի աշակերտների հերթական խումբն այցելել է ընկերություն

Իրազեկվածությունը և գործնական գիտելիքները կարևոր են մասնագիտական կողմնորոշման և զարգացման համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես կիսում է իր փորձը հեռահաղորդակցության ոլորտով, ընկերության կառավարման մշակույթով հետաքրքրվող երիտասարդների հետ, որոնք ցանկանում են պատկերացում կազմել ոլորտին առնչվող մասնագիտությունների վերաբերյալ:

Երևանի «Արեգնազան» կրթահամալիրում սովորողների հերթական խումբն այցելել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գրասենյակ: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի դասախոսության և նրա հետ հարցուպատասխանի արդյունքում՝ երիտասարդները ծանոթացել են հետաքրքրող թեմաներին: Ռալֆ Յիրիկյանն աշակերտներին ներկայացրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի անցած ուղին, ինչպես նաև՝ երկրի հեռահաղորդակցության ոլորտում ընկերության արձանագրած  հաջողություններն ու նվաճումները: Կազմակերպվել է նաև շրջայց՝ տարբեր վարչություններում: Ինտերակտիվ շփման միջոցով՝ «Արեգնազանի» սաները ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, առավել հստակ պատկերացում կազմել բիզնես ոլորտի ամենօրյա գործառույթների և կորպորատիվ պատասխանատվության մասին: 

«Մասնագիտական կողմնորոշումը նույնքան կարևոր է, որքան գիտելիքների ձեռքբերումը, ընդ որում՝ երիտասարդ տարիքից: Նման հանդիպումներն աշակերտներին հնարավորություն են տալիս գործնական և անմիջական շփման ճանապարհով բացահայտելու իրենց մասնագիտական նախընտրությունները՝ ապագայում մասնագիտական հաջողված ուղի կերտելու նպատակով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Արեգնազան» կրթահամալիրը գործում է 1994 թ.-ից և Հայաստանի առաջին ու միակ վալդորֆյան դպրոցն է:  Վալդորֆյան մանկավարժության հիմնական սկզբունքը ներդաշնակ զարգացումն է:

—————-

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն կենտերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share