Բաժին. Այլ Լուրեր

Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մայիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 838 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 10 փողոց, փողոցի հատված, նրբանցք և 2 բակային տարածք: Ընթացքի մեջ են 5 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

Share