Բաժին. Այլ Լուրեր

Վարչապետ Կարապետյանի որոշմամբ ստեղծվել է բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների աշխատանքային խումբ

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների ծրագրերը համակարգող աշխատանքային խումբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կառավարությունից, աշխատանքային խումբը պետք է վեցամսյա ժամկետում ՀՀ վարչապետին ներկայացնի բարձրագույն կրթության համակարգի զարգացման հայեցակարգ:

Աշխատանքային խմբի ղեկավարն է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Խմբում ընդգրվել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ Նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը և այլք:

Share