Բաժին. Այլ Լուրեր

Ռազմիկ Վարդանյանը բիլիարդի միջազգային գերմրցաշարի եզրափակչում է

ՀՀ բազմակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ Ռազմիկ Վարդանյանն օրերս մասնակցում է բիլիարդի «Կրեմլի Գավաթ» խոշորագույն միջազգային մրցաշարին, որը նաև հայտնի է որպես տարվա կարևորագույն գերմրցաշար։ Մրցաշարն անցակցվում է Մոսկվայի Օլիմպիական մարզահամալիրում (СК Олимпийский).

Ռազմիկ Վարդանյանը Կրեմլի Գավաթին մասնակցելու ուղեգիրը ձեռք է բերել հաղթելով սեպտեմբերի սկզբին Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիայի կողմից կազմակերպված Դինամիկ Բուրգ խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունում։

Եռօրյա համառ պայքարի արդյունքում հայ մարզիկը հայտնվել է գերմրցաշարի եզրափակչում, որտեղ ուժերը կչափի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիդորովի հետ։

Կրեմլի Գավաթի եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 23-ին, ժամը՝ 14։00։ Եզրափակիչը ուղիղ եթերով կարելի է դիտել Բիլիարդային Սպորտի Մոսկովյան Միության տեսաալիքում, հետևյալ հղմամբ՝ http://bit.ly/2xsJh07

Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան բիլիարդային սպորտի հայ մարզասերներին կոչ է անում եզրափակչի ընթացքում միահամուռ ուժերով սատարել Ռազմիկ Վարդանյանին։

Share